Վրացական արձակ

Էռլոմ Ախվլեդիանի

erlomiՎարանոտ մարդու պատմությունը

Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:

Իմ կարծիքով այս պատմության հիմնական իմաստը վախն է։ Մարդը վախենում էր սիրելուց, սիրվելուց: Չէր կարողանում մարդու վստահել: Վախենում էր` մեկին կորցներ: Ապրելուց էր վախենում: Այս պատմությունը ռիսկ չունենալու մասին էլ է։ Նա եթե ռիսկ ունենար, վախը կհաղթեր ու կհասկանար,որ պետք չէ մտածել, թե ինչ է լինելու։ Պետք է ուղղակի ապրել այնպես, ոնց դու ես ցանկանում, որովհետև ոչ մեկը չգիտի՝ վաղը ինչ կլինի իր հետ։

Թողնել մեկնաբանություն

Website Built with WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started